Դենիել Քրեյգը պատրաստ է նորից Ջեյմս Բոնդին դերակատարել (լուսանկարներ)
Դենիել Քրեյգը, ով ավելի վաղ հրաժարվել էր նկարահանվել բոնդիանայի շարունակությունում, ինչպես երևում է՝ մտափոխվել է և ավելի քիչ կտրուկ դարձել: Վերջերս The New Yorker թերթի փառատոնի ժամանակ 48-ամյա դերասանը հայտարարել է, որ իրեն հոյակապ է զգում բրիտանական հատուկ ծառայությունների գործակալի դերակատարմամբ:
«Ջեյմս Բոնդին դերակատարելը լավագույն աշխատանքն է աշխարհում: Ինձ դուր է գալիս նկարահանվել նրա մասին ֆիլմերում: Եթե նախկինում էլ հաճույք ստանամ այդ դերի վրա աշխատելուց, ապա կշարունակեմ խաղալ 007 գործակալի դերը»,- ակնարկել է դերասանը:
Հետաքրքիր է, որ գարնանը Քրեյգը հակառակ դիրքորոշումն է հայտնել՝ հրաժարվելով մասնակցել բոնդիանիայում նկարահանումներից և 100 մլն դոլար հոնորարից: Իսկ 2015թ-ի հոկտեմբերին նա հայտարարել էր, որ ավելի լավ է երակները կտրի, քան թե նկարահանվի հինգերորդ ֆիլմում:












