Ռեփեր Դրեյքը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը American Music Awards-ում ներկայացված անվանակարգերի քանակով
Ռեփեր Դրեյքը բարելավել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը American Music Awards-ում ներկայացված անվանակարգերի քանակով:
Այս մասին տեղեկացնում է Billboard ամսագիրը` հիշեցնելով, որ Ջեքսոնի ռեկորդը սահմանվել է 1984-ին, երբ փոփ երգի արքան հավակնում էր 11 մրցանակների:
2016-ին Դրեյքը Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվել է 13 անվանակարգերում, որոնց թվում` «Տարվա արտիստ», «Սիրված ալբոմ», «Սիրելի արտիստ» և «Սիրված ռեփ-կատարող»: Անվանակարգերից յուրաքանչյուրում հաղթանակը կդառնա ամերիկացու առաջին մրցանակը American Music Awards-ում:
Յոթ մրցանակի է հավակնում երգչուհի Ռիհաննան: Հնգական անվանակարգերում են ներկայացվել կանադացի Ջասթին Բիբերը և բրիտանուհի Ադելը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում:










