Գայ Ռիչին Ալադինի մասին «ոչ ավանդական» ֆիլմ կնկարահանի

10:43 • 11.10.16

Բրիտանացի հայտնի ռեժիսոր Գայ Ռիչին բանակցում է Disney ընկերության հետ, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ռիչին պատրաստվում է Ալադինի մասին «ոչ ավանդական» ֆիլմ նկարահանել:

 

Պարբերականը մանրամասնում է, որ ֆիլմի սցենարը հիմնված է լինելու 1992թ. Disney-ի կողմից նկարահանված մուլտֆիլմի սյուժեի վրա:

 

Նշվում է, որ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է. այն գրել է Ջոն Օգասթը: Նա ևս հաստատել է, որ նոր Ալադինը հեռու է լինելու ավանդական հերոսի կերպարի վերաբերյալ մարդկանց ընկալումներից:

 

Ֆիլմի արտադրության մեկնարկի, գլխավոր դերակատարների և պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ տեղեկություններ չկան:

 

Գայ Ռիչին Ալադինի մասին «ոչ ավանդական» ֆիլմ կնկարահանի