Մատիտի տեսքով լամպ, որը «նկարազարդում» է սենյակի մակերևույթները (լուսանկարներ)

08:34 • 11.10.16

Մատիտը ստեղծարարության ու աշխատասիրության ամենախոսուն խորհրդանիշներից մեկն է, և համակարգիչների ու տեխնիկայի դարում մենք ինքնաբերաբար վերադառնում ենք հասարակ մատիտին ու մաքուր սպիտակ թղթին:

 

Boredpanda.com-ը գրում է, որ ավստրալացի դիզայներներ Մայքլն ու Ջորջն իրենց վերջին նախագիծը` սենյակային լամպը ստեղծելիս ոգեշնչվել են հենց մատիտի ու թղթի գաղափարից:

 

Մատիտի տեսք ունեցող լամպն այնպես է տեղադրվում սեղանների ու դարակների վրա, որ դրա ծայրից դուրս եկող լարը մատիտով արված գծանկարներ կամ ուղղակի «խզբզոց» է հիշեցնում:

 

 

 

 

 

 

 

Մատիտի տեսքով լամպ, որը «նկարազարդում» է սենյակի մակերևույթները (լուսանկարներ)