Լեհական ավանդական զգեստ ու աքսեսուարներ, որոնց գեղեցկությունն ապշեցնում է (լուսանկարներ)
Լեհաստանի Լովիչ քաղաքի բնակչուհի, բլոգեր Վիկտորիա Նովակն իր բլոգում ֆոտոշարք է հրապարակել, որտեղ նա կրում է լեհական ավանդական զգեստ ու աքսեսուարներ:
Designyoutrust.com-ը գրում է, որ ավելի վաղ աղջիկը 11 տարի շարունակ զբաղվել է ժողովրդական պարերով, ինչը դարձել է նրա կյանքի ու անձի կարևոր բաղկացուցիչ մասը:
«Ինձ համար շատ կարևոր են ժողովրդական հավաքույթները, միջոցառումները, համատեղ ճամփորդությունները, ճամբարները, պարերն ու այս ամենի միջոցով մշակույթի պահպանումը: Ուրախ եմ, որ տարիներ անց հնարավորություն ունեցա նորից կրելու այս գեղեցիկ զգեստը», - պատմել է Վիկտորիան:

















