Լրտեսական Homeland հեռուստասերիալի նոր սեզոնը նկարահանելու են Մարոկկոյում
Հանրահայտ Homeland (հայրենիք) սերիալի 6-րդ սեզոնի նկարահանումը կայանալու է Մարոկկոյի քաղաքներում: Այդ մասին գրում է «Օժուրդյուլի Լյո Մարոկ» թերթը:
Ըստ պարբերականի տվյալների՝ ֆիլմի նկարահանման աշխատանքները կայանալու են մայրաքաղաք Ռաբատում, ինչպես նաև Թեմարում, Թամեսնում, Սհիրատում և Սալում:
Նոր սեզոնում կհայտնվեն այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլեր Դեյնսը, ՌուփերթՖրենդը, Մենդի Պատինկինը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սերիալի նոր սեզոնի պրեմերան նախատեսվում է 2017թ-ի սկզբին:
Նշենք, որ Homeland հեռուստասերիալը առաջին անգամ էկրաններ է բարձրացել 2011թ-ի հոկտեմբերին:










