Երաժշտական գործիք, որի ձայնը գործածվում է սարսափ ֆիլմերում (տեսանյութ)
Ուոթերֆոն (waterphone) կոչվող երաժշտական գործիքն օգտագործվում է սարսափ ֆիլմերի նկարահանման ժամանակ` դրանք համալրելով զարհուրելի հնչյուններով:
Boredpanda.com-ը գրում է, որ ուոթերֆոնը երաժշտական ներդաշնակությունը խախտող ակուստիկ հարվածային գործիք է և կազմված է գործիքի ծայրով անցնող չժանգոտվող պողպատե ռեզոնատորով գլանաձև «պարանոցից» ու տարբեր երկարություններով և տրամագծերով բրոնզե ձողերից:
Նշվում է, որ գործիքը հայտնագործել է Ռիչարդ Ուոթերսը 1968 կամ 1969 թվականին: Ուոթերֆոնները գործածվել են «Մատրիցա» (1999), «Այլմոլորակայիններ» (1986) ու այլ ֆիլմերում:










