Փրկարարները բացատրել են` ինչպես ողջ դուրս գալ սուզվող մեքենայից

23:42 • 12.11.16

Արտակարգ իրավիճակից փրկվելու համար անհրաժեշտ է նախապես իմանալ` ինչպես գործել, քանի որ վայրկյաններն անգամ կարևոր են: Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, փրկարարների խումբը ցուցադրել է, ինչպես է պետք ճիշտ դուրս գալ ջրում հայտնված մեքենայից:

Քայլ առաջին: Հենց մեքենան սկսում է թրջվել, պետք է անմիջապես հանել ամրագոտին և բացել պատուհանը:

Քայլ երկրորդ: Անմիջապես դուրս գալ պատուհանից, քանի դեռ մեքենան չի հայտնվել ջրի տակ: Փրկարարները նախազգուշացնում են, որ այս երկու քայլի համար մոտ մեկ րոպե ժամանակ է լինում, որից հետո մեքենան կխորտակվի: Պետք չէ ժամանակ կորցնել դուռը բացելու վրա, այն միևնույնն է չի բացվի, քանի որ ջուրը դրսից ճնշում է գործադրում դռան վրա:

Քայլ երրորդ: Եթե չի ստացվում բացել պատուհանը, պետք է կոտրել այն: Փրկարարները զգուշացնում են, որ պետք չէ կոտրել դիմապակին, քանի որ այն առավել դիմացկուն դարձնելու համար պատրաստում են տրիպլեքսից:

Քայլ չորրորդ: Եթե չի հաջողվում դուրս գալ պատուհանից, սպասեք, որ սրահը լցվի ջրով, ապա բացեք դուռը:

Քայլ հինգերորդ: Որպեսզի հասկանաք, թե որ ուղղությամբ լողաք ջրում, շարժվեք  օդի պղպջակների կողմը: