Ուիթքոֆի և ռուսական կողմի հանդիպումից հետո ամերիկացիները հայտնել են, որ Ռուսաստանը աջակցում է պատվիրակությունների մակարդակով բանակցություններին․ Ուկրաինան պատրաստ է․ Զելենսկի

22:53 • 21.10.26

Ռուսաստանն աջակցում է պատվիրակությունների մակարդակով բանակցություններին. Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են եռակողմ բանակցություններ անցկացնել արդեն նոյեմբերի սկզբին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուիթքոֆի և ռուսական կողմի հանդիպումից հետո ամերիկացիները հայտնել են, որ Ռուսաստանը աջակցում է պատվիրակությունների մակարդակով բանակցություններին։ ԱՄՆ-ն առաջարկում է դրանք կազմակերպել հնարավորինս շուտ, և Ուկրաինան նույնպես պատրաստ է։

Ըստ ԶԼՄ-ների Զելենսկիի գլխավոր նպատակը պատերազմն ավելի շուտ ավարտելն ու երեք երկրների ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելն է։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան աջակցում է հրադադարին, գերիների վերադարձին և այլ մարդասիրական նախաձեռնություններին։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս համաձայնել է բանակցություններին, բայց հետագայում փոխել է իր դիրքորոշումը։