Մենք մոտենում ենք Ուկրաինայի պшտերազմի կարգավորմանը․ ամենամոտ կետին ենք հասել․ Թրամփ

23:10 • 21.10.26

Մենք մոտենում ենք Ուկրաինայի պատերազմի կարգավորմանը, գուցե հենց հիմա։ Ամենամոտ կետին ենք հասել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆը հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին, քննարկել են հակամարտության լուծմանը վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում «խրախուսելի առաջընթաց» է գրանցվել, և կա կայուն խաղաղության հասնելու հնարավորություն։