Եթե բողոքի ակցիայի պոտենցիալ uպառնալիք առաջանա, հույս ունեմ՝ չեք բարկանա, եթե ես նրանց հետ վարվեմ շատ խիuտ․ Թրամփ

09:46 • 21.10.26

Եթե բողոքի ակցիայի պոտենցիալ սպառնալիք առաջանա, հույս ունեմ՝ չեք բարկանա, եթե ես նրանց հետ վարվեմ շատ խիստ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինա նահանգում:

«Գիտե՞ք, այդ մարդիկ խելագար են: Հենց դա էինք մենք դիտարկում վերջին երեք-չորս օրերին, թե ինչպես են նման հոգեկանները Ֆրանսիայում ավերում իրենց երկիրը: Մենք, ի դեպ, չենք պատրաստվում հանդուրժել դա:

Եթե պոտենցիալ սպառնալիք առաջանա, հույս ունեմ՝ չեք բարկանա, եթե ես նրանց հետ վարվեմ շատ խիստ, որովհետև հենց այդպես էլ լինելու է: Այդ ժամանակ նրանք չեն կարողանա ավերել մեր երկիրը», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման:

Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել է 800,000 մարդ, թեև ՆԳՆ-ն հաշվել է 550,000: Մի շարք քաղաքներում ելույթները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես հայտնել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանանը, հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում կողոպտիչները թալանել են մոտ 3,000 խանութ, ձերբակալվել է ավելի քան 2,500 մարդ: