Ռուսաստանը մեծ տերություն է․ Ուկրաինան՝ ոչ․ մենք ցանկանում ենք, որ Զելենսկին գործարք կնքի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը։
«Մենք ցանկանում ենք, որ Զելենսկին գործարք կնքի։ Եթե նա դա չանի, կարծում եմ՝ դա շատ վատ կլինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ընդունել է Ռուսաստանի հաջողությունները ռազմաճակատում՝ նշելով, որ ՌԴ-ն անշեղորեն ընդլայնում է իր վերահսկողության տակ անցնող տարածքները։
«Ռուսաստանը մեծ տերություն է։ Ուկրաինան՝ ոչ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։














