Փարիզը շուտով մուսուլմանական քաղաք կլինի․ Թրամփ

23:50 • 19.10.26

Փարիզը շուտով մուսուլմանական քաղաք կլինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին։

«Ես երկար ժամանակ է, ինչ Մակրոնին ասում եմ, որ նա Ֆրանսիայում մեծ սխալ է թույլ տալիս։ Ես նրան ասացի, որ նա պետք է փակի սահմանները»,-նշել է նա։

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ից Ֆրանսիայում սկսված անկարգությունների ընթացքում ավելի քան 2,500 մարդ է բերման ենթարկվել։