Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի ղեկավարների հանդիպման հնարավորությունը քննարկվում է. Ռուբիո
Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Չինաստանի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպման հնարավորությունը քննարկվում է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ հանդիպման մասին խոսակցություններ եղել են։ Չգիտեմ՝ որևէ բան համաձայնեցվե՞լ է, թե՞ ոչ, բայց նախագահը հստակ հասկացրել է․ նա ցանկանում է ավարտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The Wall Street Journal թերթին հայտնել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ընդունում են եռակողմ հանդիպման անցկացման հիպոթետիկ հնարավորությունը, թեև դրա կազմակերպման և հնարավոր օրակարգի վերաբերյալ հստակ ըմբռնում չկա։














