Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգnւթյունների պատճառով ՆԳ նախարարը հրաժարական է տվել. Մակրոնն այն չի ընդունել
Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է ընդունել ՆԳ նախարար Լորան Նունյեսի հրաժարականը՝ հաշվի առնելով ներկա պայմաններում իրավապահ ուժերի անընդհատ ղեկավարման անհրաժեշտությունը, հայտնել է Euronews-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Երկուշաբթի առավոտյան հրապարակված կոմունիկեում Ելիսեյան պալատը հստակեցրել է, որ Մակրոնը նրան հանձնարարել է հնարավորինս արագ տեղում գործի դնել գործողությունների նոր մեթոդներ ջարդարարների դեմ։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմը այս մերժումը բացատրել է ներկա պայմաններում իրավապահ ուժերի անընդհատ հրամանատարությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մակրոնը նաև մատնանշել է իրավիճակի նախնական գնահատման և հետախուզության ոլորտում առկա թերությունները, որոնք հանգեցրել են անկարգությունների, ավերածությունների և բազմաթիվ առևտրային կետերի թալանի։
Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն առավոտյան պետք է անցկացնի միջգերատեսչական ճգնաժամային շտաբի նիստ։











