Խnւլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հանրային տրանսպորտում վեճ սարքած տղամարդուն նկարահանած կինը

18:43 • 20.10.26

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Նա կներկայացվի նախաքննական մարմին, հայտնում են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրային տրանսպորտում վեճ սարքած տղամարդուն ձերբակալել են։

ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին: