Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան

19:35 • 20.10.26

Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ըստ այդմ՝ միակ «իրական» Հայաստանը, մի հինգ անգամ էլ պետք է կրկնել «ինքիշխան» բառը, հենց այն է, որի սահմանները նախանշել է նույն այդ կայսրությունը։

Մինչդեռ հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը, թերևս, հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները»,-գրել է նա։