Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վթարի հետևանքով հարևանությամբ գործող խմորեղենի արտադրամասի տարածք մխրճված «Lexus GX470»-ի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են նաև խմորեղենի արտադրամասի սեփականատիրոջ ինքնությունը։
Նշված արտադրամասին պատճառվել է նաև խոշոր չափի նյութական վնաս։










