43 տարի անց Քրիստիան Ամանփուրը հեռանում է CNN-ից (տեսանյութ)

12:25 • 20.10.26

43 տարի անց CNN-ի միջազգային հարցերով գլխավոր հաղորդավար, CNN International-ի և PBS-ի «The Amanpour Hour» ամենօրյա համաշխարհային Իրադարձությունների ծրագրի հյուրընկալող Քրիստիան Ամանփուրը հեռանում է CNN-ից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Ամանպուրի խոսքով՝ որոշումը հեշտ չի կայացրել. դրան նախորդել են ամիսներ տևած մտորումներն ու անքուն գիշերները: CNN-ով և PBS-ով հեռարձակվող նրա ամենօրյա հեղինակային հաղորդումը կեթերադարձվի սույն տարվա վերջին, սակայն մինչև հունիս ամիսը նա շաբաթական մեկ անգամ դեռ եթերում կլինի՝ ապահովելով սահուն անցումային շրջան:

«Ես որոշեցի բաժանվել CNN-ից՝ 43 հրաշալի տարիների իմ գործընկերոջից, ինչն ավելի երկար է, քան ամուսնությունների մեծ մասը: Իմ ամբողջ կարիերան եղել է թիմային աշխատանք՝ երզանքն իրականություն դարձնելու համար: Շնորհակալ եմ բոլոր այն անհավանական տաղանդավոր մարդկանց, ում հետ աշխատել եմ այս հրաշալի ճանապարհին»,- հայտարարել է հաղորդավարուհին:

Ամանպուրը հիշատակել է իր լուսաբանած թեժ կետերը՝ Պարսից ծոցի առաջին պատերազմից մինչև Բոսնիա, Ռուանդա, Աֆղանստան, Իրան և Ուկրաինա՝ ընդգծելով, որ իրենց թիմային պայքարի նպատակը միշտ եղել է ճշմարտությունը հանրությանը հասցնելը՝ «առանց վախի կամ ակնառության»:

Հաղորդավարուհին ընդգծել է, որ շարունակելու է մնալ ծայրահեղ անկախ լրագրող, ինչը հատկապես կարևոր է այսօր, երբ ոլորտը բախվում է աննախադեպ քաղաքական ու ֆինանսական ճնշումների: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հետևորդներին տարիների վստահության համար:

 

43 տարի անց Քրիստիան Ամանփուրը հեռանում է CNN-ից (տեսանյութ)