Մեսսին տրանսֆեր է խորհուրդ տվել «Բարսելոնային»

19:17 • 20.10.26

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին, որը երկար տարիներ փայլել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում, իր նախկին թիմին խորհուրդ է տվել ձեռք բերել նոր երիտասարդ տաղանդի:

Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի ինսայդեր Էքրեմ Քոնուրը, արգենտինացին կատալոնացիներին առաջարկել է պայմանագիր կնքել մեքսիկացի 18-ամյա վինգեր Խիլբերտո Մորայի հետ։ Ընդ որում, երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների համար մղվող պայքարում «Բարսելոնան» ստիպված կլինի լուրջ մրցակցության բախվել Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ։

Նշենք, որ այս պահին Մորան իր հայրենիքում պաշտպանում է «Տիխուանա» ակումբի գույները։ Մեքսիկացի հրաշամանուկի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Խիլբերտոյի տրանսֆերային արժեքը գնահատում է շուրջ 25 միլիոն եվրո։

Աղբյուրը`ArmSport.am