Մենք գործ ունենք մի պետության հետ, որը բացահայտորեն թիրшխավորում է առևտրային նավերը․ Ռուբիոն՝ Իրանի մասին

21:56 • 20.10.26

Մենք գործ ունենք մի պետության հետ, որը բացահայտորեն հայտարարում է. «Մենք թիրախավորում ենք առևտրային նավերը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ խոսելով Իրանի մասին։

«Նման բան չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Նրանք կիրառում են նացիստական ​​սուզանավերի մարտավարությունը։ Ահա թե ինչի շուրջ պետք է համախմբվի աշխարհը՝ դատապարտելու համար այն»,-նշել է նա։