Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում

08:50 • 21.10.26

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը Էր Ռիադի մոտակայքում անօդաչու թռչող սարք են որսացել։ Այս մասին հայտնել է Դաշինքի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։

«Էր Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք է որսացվել և ոչնչացվել», - ասված է խոսնակի հայտարարության մեջ։

Սա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հոկտեմբերի 20-ին հասցված երկրորդ հարվածն է։ Ավելի վաղ Ալ-Մալիքին հայտնել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին։

Առաջին միջադեպին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն ակտիվացրել է աղետների վերաբերյալ ազգային վաղ նախազգուշացման հարթակը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վտանգը կանխված է։