Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն

10:31 • 21.10.26

Վթшրվել է Երևան մտնող մայրուղային ջրատար: Այս մասին հայտնում են Վեոլիա ջուր ընկերությունից:

«Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ Որոշ տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում՝ հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն՝ 

Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով,

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի,

Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հայտարարության մեջ: