«Արսենալի» դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան կիսվել է ապագայում հայրենիք վերադառնալու և իսպանական Լա լիգայում հանդես գալու իր ծրագրերով։
«Մեծ հաճույքով կցանկանայի ուժերս փորձել Լա լիգայում։ Այս պահին ես շատ երջանիկ եմ «Արսենալում», բայց ապագայում հաստատ կուզենայի խաղալ Իսպանիայի առաջնությունում։ Համարում եմ, որ այն շատ մրցունակ լիգա է։ Ես իսպանացի եմ և, իհարկե, երազում եմ մի օր հանդես գալ իմ հայրենիքում»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նաև կատակել է, որ Ռայային շատ է սազում սպիտակ մարզաշապիկը՝ թափանցիկ ակնարկ անելով Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ Ի պատասխան այս դիտարկմանը՝ ֆուտբոլիստը պարզապես ծիծաղել է։ Հավելենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ իսպանացին մադրիդյան գրանդի դարպասապահի դիրքն ուժեղացնելու թեկնածուներից մեկն է։
Հիշեցնենք, որ Ռայան Անգլիա է տեղափոխվել դեռևս տասնվեց տարեկանում՝ միանալով «Բլեքբերնի» երիտասարդական թիմին։ Իսկ «զինագործների» կազմում դարպասապահը հանդես է գալիս 2024 թվականից։














