Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

23:31 • 21.10.26

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մինչև հաջորդ տարվա հոկտեմբեր ստեղծել առանձին հրամանատարություն, որը կղեկավարի երկրի անօդաչու համակարգերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պենտագոնը տվյալ նախաձեռնության վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Աջինկուրտ» նախագծի շրջանակում մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը կստեղծվի Ինքնավար պատերազմական հրամանատարություն (AUTOWARCOM), այն կղեկավարի չորս աստղանի գեներալ, նրան կտրվեն հույժ կարևոր լիազորություններ՝ ամենանշանակալի ինստիտուցիոնալ փոխակերպումներն իրագործելու համար»,- նշված է ծրագրի վերաբերյալ հայտարարությունում։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր «Աջինկուրտ» նախագծի ստեղծման մասին՝ ընդգծելով, որ դա կօգնի ձևավորել անօդաչու թռչող սարքերի նոր ռազմական հրամանատարություն։