Թրամփը ցանկանում է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը կնքել G20 գագաթնաժողովի ընթացքում․ The Atlantic

23:24 • 21.10.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովում, հաղորդում է The Atlantic-ը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ամերիկացի առաջնորդը պատկերացնում է իրեն Պուտինի և Զելենսկու միջև՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ, «նույնիսկ եթե նա ստիպված լինի ճնշում գործադրել Ուկրաինայի վրա դրա համար»։