Հնդկաստանը ռեկորդ է սահմանել՝ 1 հրթիռով արձակելով միանգամից 104 արբանյակ

15:43 • 15.02.17

Հնդկաստանի Տիեզերքի հետազոտության կազմակերպությունը հայտարարել է ռեկորդային թվով արբանյակներ արձակելու մասին, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մի հրթիռի միջոցով ուղեծիր է հանվել 104 նանո արբանյակ:


Վարչապետ Նարենդրա Մոդին տեղի ունեցածը որակել է որպես բացառիկ նվաճում, որը գերազանցել է Ռուսաստանի գրանցած ռեկորդը: Հայտնի է, որ 2014թ. ռուսները մի հրթիռով տիեզերք են արձակել 37 արբանյակ:


Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակներից 3-ը եղել են հնդկական, 96-ը՝ ամերիկյան, իսկ մնացածը՝ հրեական, ղազախական, հոլանդական, շվեյցարական և արաբական արտադրության:


The Guardian-ը նկատում է, որ նոր նվաճումը թույլ կտա Հնդկաստանին ամրապնդել իր դիրքը տիեզերքի ուսումնասիրության ոլորտում՝ շարունակելով մնալ որպես շուկայի լուրջ «խաղացող»:

 

Հնդկաստանը ռեկորդ է սահմանել՝ 1 հրթիռով արձակելով միանգամից 104 արբանյակ