Ես չեմ մասնակցելու խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը. Արթուր Աբրահամ

20:07 • 06.03.17

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չի մասնակցի ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը:

Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու պատճառը ապրիլի 22-ին նշանակված մենամարտն է.«Ապրիլի 22-ին մենամարտ ունեմ, մենամարտին եմ պատրաստվում, այս ընթացքում չեմ կարող գալ Հայաստան:

Ինչ վերաբերում է «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակում իր  մասնակցությանը, Արթուր Աբրահամն ասաց.« Ես ծառայում եմ Հայաստանին և հայ ժողովրդին: Ես ազգի տղա եմ, ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում»:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: