Երևանում հոսանքահարված քաղաքացիներից մեկը մահացել է

10:59 • 29.07.17

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիներից մեկը գիշերը մահացել է:

«Մահացել է շոկից, տոտալ այրվածքներ ուներ, 70-80 տոկոս»,- Tert.am –ին հայտնեց վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ ներկայացած տղամարդը:

Իսկ մյուս հիվանդի վիճակը, որն անգամ չէր հոսպիտալացվել, գնահատվում է նորմալ:

Հիշեցնենք, որ  Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 29-ին  ահազանգ էր   ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա.  Պարզվել էր, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է 1950 թ. ծնված Կ. Ն.-ը, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել  1950 թ. ծնված Ա. Հ.-ը: 

Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ը ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել: