Թբիլիսիում կորած ծաղրանկարիչը հայտնաբերվել է մենաստանում

20:21 • 01.08.17

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները որոնումների երկրորդ որը Թբիլիսիում ողջ են հայտնաբերել հայտնի նկարիչ և ծաղրանկարիչ Բեսիկ Դուգաշվիլիին: Այս մասին «Новости-Грузия»-ին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դուգաշվիլին լավ է զգում իրեն, սակայն հրաժարվում է վերադառնալ տուն: Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ներկա պահին նա գտնվում է մենաստաններից մեկում:

Հայտնի է, որ կիրակի օրը Դուգաշվիլիի ընտանիքի անդամները ոստիկանությանը հայտնել են նրա կորստի մասին: Անհետանալուց մի քանի ժամ առաջ Դուգաշվիլին գրառում է արել Facebook-ում՝ ասելով, որ ինքը «գնում է այնտեղ, որտեղից չեն վերադառնում»:

 Բեսիկ Դուգաշվիլին հայտնի է վրացի քաղաքական գործիչների ծաղրանկարներով: