Դոնի Ռոստովում հրդեհի հետևանքով 27 մարդ դիմել է բուժօգնության

20:36 • 21.08.17

Դոնի Ռոստովում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության դիմած մարդկանց թիվը հասել է 27-ի: Այս մասին հայտնում է Ռոստովի մարզի կառավարության պաշտոնական պորտալում:

Ավելի վաղ հաղորդվում էր բուժօգնության դիմած 25 մարդու մասին, որոնցից երեքը հոսպիտալացվել է:

«Հիվանդանոցներ է դիմել 27 մարդ, այդ թվում՝ այրվածքով չորս մարդ (երեքը հոսպիտալացվել է), վեցին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, երկու մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, 14-ը դիմել է առաջին բուժօգնության: Զոհեր չկան», - ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Դոնի Ռոստովում բռնկված հրդեհի գոտում այրվում է մոտ 25 տուն: