Լոնդոնում գողերը պատի մեջ անցք են բացել և 2,3 մլն դոլարի ոսկյա և ադամանդյա զարդեր հափշտակել խանութից (լուսանկար, տեսանյութ)

17:20 • 25.08.17

Լոնդոնում գողերն անցք են բացել խանութի պատի մեջ և 2,3 միլիոն դոլարի ոսկյա և ադամանդյա զարդեր հափշտակել: Այդ մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը, գրում է Business Insider-ը:


Սքոթլենդ Յարդի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդկանց խումբը հափշտակում թանկարժեք զարդերը:


Ոստիկանության հաղորդմամբ ՝ գողությունը տեղի է ունեցել հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 3-ից 6:40-ն ընկած հատվածում: Տղամարդկանց ֆիքսել է տեսահսկման համակարգը:


Երեք հոգի պատի միջով բացված անցքով սողալով մտել է խանութ, այնուհետ ադամանդյա վզնոցները, թևնոցները, ականջօղերը և այլ զարդեր դրել պայուսակների մեջ:


Ոստիկանության կարծիքով՝ գողությանը ներգրավված է եղել ընդհանուր առմամբ ութ մարդ՝ գողությունն իրականացրած երեք անձինք և հինգ հոգի, ովքեր հետևել են իրավիճակին դրսից: Նրանցից մի քանիսն անգամ հետևել են խանութին գողությունից ավելի քան 10 ժամ առաջ:

Ոստիկանությունը խնդրել է հանրությանը կապ հաստատել իրենց հետ կասկածյալների մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում:

 

London jewel theft suspects