Հյու Հեֆները հետմահու հայտնվել է Playboy ամսագրի շապիկին

18:01 • 19.10.17

Ամերիկյան հանրահայտ Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հետմահու զարդարել է ամսագրի շապիկը` այս անգամ առանց կրքոտ ուղեկցորդուհիների, ինչպես նախկինում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, շապիկի լուսանկարը հրապարակվել է հրատարակության Instagram-ի էջում: Նոր համարը նվիրված է Playboy Enterprises-ի հիմնադրի կյանքին, իսկ շապիկին հայտնված լուսանկարն արվել է 1965 թվականին:

Հեֆներն առաջին տղամարդն է, որը հայտնվել է 1953-ից հրատարակվող ամսագրի շապիկին՝ առանց կանանց ուղեկցության:

Հիշեցնենք, որ Հեֆները մահացել է սեպտեմբրի 27-ին 91 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառը սրտի կանգն ու թոքային անբավարարությունն էր:

 

Հյու Հեֆները հետմահու հայտնվել է Playboy ամսագրի շապիկին