Ֆրանսիայում բնակվող լուսանկարիչը թանգարաններում ֆիքսում է կտավների հետ «սազական» այցելուների (լուսանկարներ)
Ֆրանսիայում բնակվող լուսանկարիչ Ստեֆան Դրաժանը հետաքրքիր նախագծեր է անում, որոնց համար ոգեշնչում է փնտրում առաջին հերթին մարդկանց մեջ:
Այսպես, վերջերս նրա հեղինակած «People matching artworks» նախագիծը («Արվեստի գործերին սազող մարդիկ») թանգարանային նմուշների և դրանցով հիացող մարդկանց հիանալի համադրություն է:
Առաջին հայացքից այս ֆոտոշարքում տեղ գտած լուսանկարներն ամբողջությամբ բեմադրված են թվում, սակայն դրանց գաղտնիքը Դրաժանի համբերատարությունը և ուշադրությունն են:
Դրաժանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով թանգարաններ է այցելում հիմնականում Փարիզում, Վիեննայում և Բեռլինում և սպասում այցելուների, որոնք «սազական» են կտավներին՝ հետաքրքրիր ձևով ձուլվելով դրանց: Արդյունքում նա պատկերում է մարդու և արվեստի գործի ներդաշնակությունը՝ կտավը համադրելով դիտողի հագուստի, սանրվածքի և ընդհանուր գույների հետ:
Ստորև հրապարակում ենք տաղանդավոր լուսանկարչի աշխատանքները, որոնք տեղ են գտել Bored Panda կայքում.


























