Ֆրանսիացի նկարչի վրձնին պատկանող «Մոնա Լիզայի» վերարտադրությունը վաճառվել է մոտ 750 000 դոլարով
«Մոնա Լիզայի» վերարտադրությունը, որը պատկանում է ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանի վրձնին վաճառվել է Փարիզում կազմակերպված աճուրդի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լուսանկարը, որում Դա Վինչիի հայտնի կերպարը պատկերված է մատիտով ներկված բեղ-մորուքով, վաճառվել է շուրջ 750 000 դոլարով:
Հաղորդվում է, որ կտավը պատկերվել է 1964 թվականին: Դյուշանը, պարբերականի տվյալներով, կոնցեպտուալ արվեստի նախահայրն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Henry Aldridge & Son աճուրդի տունը ռեկորդային՝ 126 000 ֆունտ ստերլինգով վաճառել է «Տիտանիկի» ուղևորի գրած նամակը:










