Ռեժիսոր Ջեյմս Տոբեկին մեղադրել են 38 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Տոբեկին մեղադրել են 38 կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար, հայտնում է Los Angeles Times-ը:
Թերթի տվյալներով՝ ռեժիսորի ոտնձգությունների զոհ են դարձել դերասանուհիներ և երիտասարդ ուսանողուհիներ, որոնց Տոբեկը մոտեցել է Նյու Յորքի փողոցներում և խոստացել «նրանց աստղ դարձնել»:
Հարցազրույցի ընթացքում կանայք ոտնձգությունների են ենթարկվել նրա կողմից:
Նշվում է, որ մեղադրանքներով հանդես եկած կանայք ժամանակին չեն դիմել ոստիկանություն:
Ինքը՝ ռեժիսորը, հերքել է իր հասցեին մեղադրանքները և հայտարարել, որ նա գրեթե չի ճանաչում այդ կանանց և, բացի այդ, վերջին 22 տարում պարզապես չէր կարող նման պահվածք ունենալ իր առողջական վիճակի պատճառով, քանի որ նա շաքարախտ ու սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Ավելի վաղ Հոլիվուդում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ բազմաթիվ դերասանուհիներ մեղադրել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների համար:










