Հայտնի են աշխարհի լավագույն դիջեյները

12:47 • 24.10.17

Էլեկտրոնային և պարային երաժշտությանը նվիրված DJ Mag բրիտանական ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների այս տարվա վարկանիշը, որում ներառվել է 100 երաժիշտ:

Ամսագրի կայքում հրապարակված վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է 21-ամյա հոլանդացի Մարտին Գարիկսը: Այս տեղը նա զբաղեցնում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ 2016 թվականին նա դարձել է DJ Mag-ի վարկանիշում տեղ գտած ամենաերիտասարդ դիջեյը:

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է բելգիական Dimitri Vegas & Like Mike դուետը, իսկ երրորդ տեղում՝ նիդեռլանդցի դիջեյ Արմին վան Բյուրենը, որն ավելի վաղ 5 անգամ գլխավորել է այս վարկանիշը:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Hardwell-ը (Ռոբերտ վան դե Կորպուտ), Tiësto-ն (Թեյս Վերվեստ), The Chainsmokers դուետը, Դևիդ Գետտան, Աֆրոջեքը (Նիկ վան դե Վալլ), Սթիվ Աոկին և ամերիկացի Marshmello-ն (Քրիս Կոմստոկ):

Նշվում է, որ ցուցակը կազմվել է ամսագրի ընթերցողների քվեարկության հիման վրա:

 

Картинки по запросу 21-летний голландец Мартин Гаррикс.

Հայտնի են աշխարհի լավագույն դիջեյները