Շվարցենեգերը պատմել է՝ ինչ սպասել «Տերմինատոր-6»-ից

10:51 • 24.10.17

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է՝ ինչ սպասել «Տերմինատոր» ֆիլմաշարի նոր մասից, հայտնում է lenta.ru-ն։


Նրա խոսքով՝ ֆիլմաշարի 6-րդ մասում ֆիլմը ստեղծողներին կհաջողվի խուսափել սխալներից, որոնք թույլ էին տրվել նախորդ մասում։


«Ինձ թվում է՝ Ջեյմս Քեմերոնն ու Թիմ Միլլերը եկել են մի պատկերացման, որի օգնությամբ նրանք կարող են շարունակել T-800 ռոբոտի պատմությունը՝ միևնույն ժամանակ ստեղծելով բացարձակապես նոր ֆիլմ»,- ասել է նա։


«Նրանք ուղղակի վերցնում են մի քանի հիմնական կերպարների, օրինակ՝ Լինդա Հեմիլտոնի հերոսուհուն ու իմ հերոսին, և մոռանում մնացածի մասին»,- ասել է նա։


Հեմիլտոնը խաղացել է Սառա Քոնորի դերը ֆիլմաշարի առաջին ու երկրորդ մասերում։ Նոր մասում նա կվերադառնա իր կերպարին։ Ֆիլմի ռեժիսորը կլինի Թիմ Միլլերը, պրոդյուսերը՝ օրիգինալ ֆիլմի հեղինակ Ջեյմս Քեմերոնը։


Այն մասին, որ Շվարցենեգերը նկարահանվելու է «Տերմինատորի» 6-րդ մասում, հայտնի է դարձել մայիսին։ «Ֆիլմը վերադառնում է։ Այն առաջ է շարժվում։ Քեմերոնն ունի մի շարք լավ գաղափարներ՝ ինչպես շարունակել ֆիլմաշարը, և ես այնտեղ կլինեմ»,- ասել էր 69-ամյա դերասանը։


Հիշեցնենք, որ Քեմերոնն առաջին մասը նկարահանել է 1984 թվականին։

Շվարցենեգերը պատմել է՝ ինչ սպասել «Տերմինատոր-6»-ից