Բուլղարիայի առաջին փողոցային գրադարանը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է առաջին փողոցային գրադարանը, որը նախագծել է երիտասարդ ճարտարապետների և դիզայներների թիմը:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ չորս մասնագետից բաղկացած թիմը հեղինակել է «Ռապանա» կոչվող նախագիծը, որպեսզի թվային դարաշրջանում երիտասարդները չմոռանան գրքերի գոյության մասին: Երիտասարդները ջանքեր են գործադրել՝ փորձելով թեկուզ մասնակիորեն լուծել այս խնդիրը:
Վառնան տեղակայված է Սև ծովի ափին, և հաճախ այն անվանում են «Բուլղարիայի ծովային մայրաքաղաք»: Ահա թե ինչու գրադարանը նախագծվել և կառուցվել է ծովային խխունջի պատյանի տեսքով:
Նախագծի հեղինակների խոսքով՝ գրադարանի դիզայնը ոգեշնչվել է բնությունից և դրա օրգանական ձևերից: Տարածքը հարմար է գրքեր պահեստավորելու և տեղում կարդալու համար:

















