Շոուի ժամանակ բրիտանացի հաղորդավարուհին բեմի վրա բացված անցքն է ընկել (տեսանյութ)
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի ու երգչուհի Ջեմմա Քոլինզը BBC Radio 1 Teen Awards մրցանակաբաշխության հաղթողների անունների հայտարարման ժամանակ անզգուշորեն շրջվելու պատճառով ընկել է գաղտնի անցքը, որտեղից բեմ էին բարձրանում շոուի մասնակիցները:
Ինչպես նշում է The Sun-ը, 36-ամյա Քոլինզը հայտարարել է, որ դեռևս ներողություն չի ստացել BBC-ից ու պատրաստվում է դատի տալ հեռուստաընկերությանն այս միջադեպի համար:
Քոլինզն ընդգծել է, որ ինքն ուղղակի շոկի մեջ է, քանի որ կարող էր մահանալ կամ զրկվել ոտքերից ու հաշմանդամ մնալ:











