Ջորջ Բուշ-ավագին մեղադրել են կնոջ ներկայությամբ մեկ այլ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար

14:25 • 25.10.17

Երեսունչորսամյա դերասանուհի Հիզեր Լինդը պատմել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագն անվասայլակին գամված լինելու ժամանակ նրա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամերիկյան դերասանուհին 93-ամյա նախկին նախագահի արածի մասին պատմել է Instagram-ում ու մի քանի լուսանկար հրապարակել:

«Մի քանի տարի առաջ, երբ մենք Ջորջ Բուշ-ավագին հանդիպելու հնարավորություն էինք ստացել, նա սեռական ոտնձգություն է կատարել իմ հանդեպ, երբ լուսանկարվելու համար կանգնել էի նրա կողքին: Նա ձեռքս չսեղմեց, բայց անվասայլակին լինելով հանդերձ՝ ձեռքը հետևից տարավ ու դիպչեց ինձ: Իսկ մինչ այդ նրա կինը՝ Բարբարա Բուշը, կանգնած էր մյուս կողմում: Դրանից հետո նա լկտի անեկդոտ պատմեց»,-գրել է Լինդը:

Դերասանուհին մանրամասնել է, որ Բուշ-ավագն այդքանով չի բավարարվել ու 2-րդ անգամ է իրեն դիպչել:

«Բարբարան այնպիսի հայացք գցեց՝ կարծես ասում էր՝ նորից չանես»,-վերհիշել է կինը:


Նա հավելել է, որ դրանից հետո նախկին ղեկավարի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն իրեն ասել է, որ լուսանկարվելիս չպետք է կանգներ նախկին նախագահի կողքին:

Դրան ի պատասխան Բուշ-ավագն ասել է, որ երբեք, ոչ մի դեպքում միտումնավոր որևէ մեկին անհանգստություն չէր պատճառի: Նա անկեղծորեն ներողություն է խնդրել նրա համար, որ հումոր անելու իր փորձը վիրավորել է Լինդին:

 

The photo in question: Actress Heather Lind, now 34, claims she was 'sexually assaulted' when this photo was taken

The stunning actress took to Instagram to make the allegations against the former president 

The incident allegedly happened during a photo-op at a private screening for the AMC series 'Turn'