Մադրիդը Պուչդեմոնին հնարավորություն կտա մասնակցել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին

21:40 • 28.10.17

Իսպանիայի կառավարությունը դեմ չէ Ժեներալիտետի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի մասնակցությանը Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:

Կատալոնիայի խորհրդարանն ուրբաթ ինքնավար մարզի անկախության մասին է հռչակել, որից հետո Իսպանիայի սենատը որոշում է կայացրել ցրել Կատալոնիայի խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ անցկացնել: Մինչ այդ Կատալոնիայի ղեկավարությունը հանձնվել է Իսպանիայի փոխվարչապետին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից և կատալոնացիներին կոչ էր արել «ժողովրդավարական դիմադրություն» ցույց տալ Մադրիդին: