Մահացել է «Էմմիի» դափնեկիր Ջոն Հիլերմանը
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում 84 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջոն Հիլերմանը: Այս մասին CNN-ին հայտնել է դերասանի ներկայացուցիչ Լորի Դե Վաալը:
Նշվում է, որ Հիլերմանը մահացել է բնական պատճառներով:
Հիլերմանը հայտնիություն է ձեռք բերել ԱՄՆ-ում «Մասնավոր դետեկտիվ Մագնում» քրեական հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկի շնորհիվ. այն ցուցադրվել է 1980-1988 թվականներին: Հիլերմանը կատարել է տեսուչ Ջոնաթան Հիգինսի դերը, որի համար 1982 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Դրանից բացի, նա 4 անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի և 1987 թվականին դարձել դրա դափնեկիրը:
Հայտնի է, որ դերասանը նկարահանվել է «Թղթե լուսին», «Չինական թաղամաս», «Վերջին կինոսեանս», «Քիլերներ» ֆիլմերում և «Նա սպանություն է գրել» և «Աշխարհի շուրջ 80 օրում» սերիալներում:










