Վիկտորյա Բեքհեմը և Reebok-ը մարզահագուստի հավաքածու կստեղծեն կանանց համար
Մարզական հագուստ և աքսեսուարներ արտադրող Reebok հանրահայտ ընկերությունը և բրիտանացի երգչուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմը մարզահագուստի հավաքածու կստեղծեն: Այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտնել են Lenta.ru-ի թղթակցին:
«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կին ուժեղ անձնավորություն է, և այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր համոզմունքները տեղ հասցնել նորաձևության միջոցով: Կարևոր է միշտ պահպանել ինքնությունը, գնահատել անհատականությունը, միտումներ ստեղծել, այլ ոչ թե հետևել դրանց», - նշել են ընկերության ներկայացուցիչները:
Նշվում է, որ ուժեղ և ինքնավստահ կանանց նվիրված հավաքածուն կներկայացվի 2018 թվականի վերջին:
«Երկար ժամանակ ցանկացել եմ իրականացնել մարզահագուստի գծով իմ ստեղծագործական գաղափարները, և Reebok-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում ինձ համար: Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել այս լեգենդար բրենդի հետ, որը մարմնավորում է իմ արժեքները և ոգեշնչում կանանց կատարելագործվել», - ասել է Բեքհեմը:










