Իսպանիայի գերագույն դատարանը կալանավորել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին
Իսպանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել կալանավորել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին: Այդ մասին հայտնում է El Mundo-ն:
Դատարանն ազատ արձակման հնարավորություն է տվել 150 հազար եվրո գրավի դիմաց:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահության ևս չորս անդամի մեկ շաբաթ են տվել 25 հազարական եվրոյի չափով գրավ վճարելու համար: Այդպես, դատարանը չի համաձայնել դատախազության հայտարարության հետ, որ ազատության մեջ հայտնվելով՝ կասկածյալները կփորձեն հեռանալ երկրից, ինչպես դա արել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայի անկախության հռչակման մասին բանաձևը, որը հոկտեմբերի 27-ին հավանության էր արժանացրել շրջանի խորհրդարանը:
Նոյեմբերի 3-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին: Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայում հանրաքվե էր անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու ու անկախություն ստանալու հարցով: Մասնակիցների մեծ մասը կողմ էր արտահայտվել այդ առաջարկին, սակայն պաշտոնական Մադրիդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները:










