Սերժ Թանկյանը հատուկ հետմահու մրցանակ կշնորհի «Խոստումը» երգի հեղինակ Քրիս Քորնելին
Այս տարվա մարտին Քրիս Քորնելը ներկայացրել էր «Խոստումը» երգը, որը հնչել է Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմում:
Այս մասին գրում է loudwire.com-ը՝ ընդգծելով, որ երաժիշտն իր ստեղծագորությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, որն իր սրտին էլ էր մոտ: Նշենք, որ Քորնելի կինը ծագումով հույն է, և նրա ընտանիքը ևս տուժել է Թուրքիայի իրագործած ցեղասպանության ժամանակ:
Այժմ Մարդու իրավունքների հարցով զբաղվող լոսանջելեսյան հանձնաժողովը իր ջանքերի համար հետմահու կպարգևատրի Քորնելին՝ առաջին անգամ անցկացվող Promise Award մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
Մրցանակ ճանաչում է երգի և ֆիլմի դերակատարությունը հավասարության և արդարության սկզբունքների առաջխաղացման գործում: Մրցանակը կներկայացնի հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որն աջակցել է երգի ստեղծման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Քրիս Քորնելի «Խոստումը» երգն առաջադրվել էր Հոլիվուդյան մրցանակաբաշխությանը՝ որպես ֆիլմում հնչած լավագույն երգ:










