Յուպ Հայնկեսը բացառել է Բավարիայի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը

19:54 • 12.11.17

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը բացառել է գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը:

 

72-ամյա մասնագետը մյունխենցիներին գլխավորել էր հոկտեմբերին՝ Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից հետո: Գերմանիայի չեմպիոնի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:

 

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նա մնա «Բավարիայում» երկարատև ժամանակով Հայնկեսը պատասխանել է. «Ոչ, հնարավոր չէ»:

 

«Բավարիան» գլխավորելուց հետո Հայնկեսը Բունդեսլիգայում անցկացրած 7 խաղում տարել է նույնքան հաղթանակ: