ԱՄՆ ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը նշանվել է հայկական ծագում ունեցող ամերիկացի քանթրի երգչուհի և դերասանուհի Ալեքսիս Ուիլկինսի հետ

09:58 • 06.10.26

ԱՄՆ ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը նշանվել է հայկական ծագում ունեցող ամերիկացի քանթրի երգչուհի և դերասանուհի Ալեքսիս Ուիլկինսի հետ: Լուրը հայտնել է Ուիլկինսը՝ X-ի իր էջում:

«Վերցրել և օրինականացրել ենք հարաբերությունները»,- գրել է նա՝ հրապարակելով Պատելի հետ համատեղ լուսանկար։

Զույգը սկսել է հանդիպել 2023 թվականի հունվարին։ Նրանց տարիքային տարբերությունը կազմում է 18 տարի։ Ուիլկինսը ծնվել է Բոստոնում 1998 թվականին և մանկության տարիներին նկարահանվել է հեռուստասերիալներում։ Պատելը ծնվել է 1980 թվականին հնդկ ներգաղթյալների ընտանիքում։

Իր հայկական ծագման մասին Ուիլկինսն ավելի վաղ պատմել էր Քեթի Միլերի փոդքասթում։

Հաղորդավարուհին երգչուհուն հարցրել էր համացանցում տարածված այն պնդումների մասին, թե իբր նա կապ ունի իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ։

«Ես հրեա չեմ, ես քրիստոնյա եմ։ Ես հայուհի եմ»,- պատասխանել էր Ուիլկինսը։