Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը արհեստածին Ադրբեջանում քաղհասարակության և դրա ներկայացուցիչների առկայությունն է․ Վարդան Ոսկանյան
Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում արհեստածին Ադրբեջանում, իբր, քաղհասարակության և դրա ներկայացուցիչների առկայությունն է։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հասարական նման խավ այդ երկրում ոչ միայն փաստացիորեն գոյություն չունի, այլ նաև դրա քաղհասարակության անվան տակ հանդես են գալիս հիմնականում վարչախմբի պարագլխի աշխատակազմի և հավանաբար նաև հատուկ ծառայությունների հետ կապված անձինք և «հասարակական» կազմակերպություններ:
Հետևաբար, նույնիսկ քաղհասարակության առումով Ադրբեջան կոչվող կազմավորումն արհեստածին է՝ հերթական անգամ արհեստածին»,-գրել է նա։













