Գերմանիայում և Ավստրիայում բացվել է դիմակահանդեսների շրջանը (տեսանյութ)
Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ավստրիայում, բացվել է դիմակահանդեսների շրջանը: Այնտեղ այս սեզոնը կոչվում է «հինգերորդ» սեզոն. հարյուր հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս գալիս դիմակահանդեսային կոստյումներով:
Kölner Stadt-Anzeiger-ի հաղորդմամբ՝ առաջին դիմակահանդեսներն անցկացվել են Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Քյոլն քաղաքում: Զվարճանալու համար կենտրոնական հրապարակ են եկել քաղաքի բնակիչները և հյուրերը, և նույնիսկ հորդառատ անձրևը չի փչացրել տոնական տրամադրությունը:
Նշվում է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հսկայական պարահանդես է կազմակերպվել, որին հրավիրվել են բոլոր ցանկացողները. անցկացվել են մաստեր կլասներ, և հյուրերին հյուրասիրել են շամպայնով և թխվածքով:










